Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Դմիտրի Մեդվեդևը չպատասխանեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին

Դմիտրի Մեդվեդևը չպատասխանեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին
08.04.2016 | 02:27

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «սեղանի վրա պայմանավորվածություններ կան» և իրենք մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը։ ՌԴ և ՀՀ վարչապետների հանդիպմանը հաջորդած ասուլիսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ոչ մի համաձայնագրի մասին մենք տեղյակ չենք։ Մենք որևէ անհիմն խոսակցության պատասխանել չենք ուզում»։
Հարցին՝ ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու ... Եթե ուզում եք զենք գնեն Թուրքիայից… Ամեն դեպքում եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն զենք գնելու, ապա գնելու են՝ Թուրքիայից կամ Իսրայելից»։ Դմիտրի Մեդվեդևն չի պատասխանել՝ ՌԴ-ն շարունակելո՞ւ է զենք վաճառել Ադրբեջանին հարցին:

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ